National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.11.2019
Քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները
1 / 4

Նոյեմբերի 29-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

 ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ եւ այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու  ավելի խիստ պատժի:

Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն եւ ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են եղել հիմնական զեկուցող կողմից:

Նշվել է, որ նախագծի վերաբերյալ եղել են աշխատանքային քննարկումներ:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են նախագծի անհրաժեշտությունը եւ կատարել տեխնիկական բնույթի առաջարկներ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն. առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների փաթեթով առաջարկվում է քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաեւ այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին եւ մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝  Կառավարության ներկայացված առաջարկներն ընդունվել են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Կառավարության դրական եզրակացությունը, նշել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կարծիքով՝ նախագիծը, ըստ էության, որեւէ խնդիր չի լուծում:

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը եւս նշել է, որ հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել, որ նման փոփոխության կարիք չկա: Նա առաջարկել է բացասական եզրակացություն տալ նախագծին:

Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է գործող օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասերով եւ սահմանել, որ  համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ նախագիծը միտված է հանրաքվեի միջոցով բնակիչների կարծիքը լսելի դարձնելուն:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am